Լուրեր

Մեր երկրում տեսակների պատերազմ է. Մարգարիտ Եսայան

17.04.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մեր երկրում տեսակների պատերազմ է․․․
 
Գրագետ, մտածող, մտահոգ, հասկացող, վերլուծող, կարդացած, ֆիզիկապես ու հոգեպես մաքուր, խղճի խայթ ունեցող, սեր եւ պատիվ ունեցող, նվիրվող եւ հոգատար, լրջմիտ եւ ընկալունակ, հիշողություն ունեցող եւ պատմությունից դասեր քաղող, մանկության տարիներին հեծանիվ ունեցող, բակում կռիվ արած, ընկերոջը պաշտպանած, տրանսպորտում տեղը տարեցին, հղիին, կնոջը զիջած, «շնորհակալություն», «ներեցեք», բառերը իմացող եւ գործածող, արեւածագը տեսած եւ «Հայր մերը» իմացող, եկեղեցում չաղմկող,ժուժկալ եւ զուսպ, բնությունը սիրող, երկիրը սիրող եւ պահպանող, հող-հայրենին մշակող, հայրենիք ունեցող, զինվոր ծնող, զինվորին գուրգուրող, բանակը սիրող, հայրենիքի բոլոր անկյունները անունով, այնտեղ աճած պտուղներով ու բույսերով իմացող, հայրենիքի բոլոր լեռները ճանաչող, հայրենի բոլոր գետերում լողացած, Շուշին եւ Հադրութը , Արցախն ու Սեւանը, Երեւանն ու Մեղրին, Զանգեզուրը եւ Սյունիքը, հայրենի ամեն-ամեն ինչը մոր նման փայփայող, հոր նման պահպանող, երեխայի պես սիրող տեսակի դեմ այսօր դուրս է եկել այս ամենը չունեցող, այս ամենից չհասկացող, այս ամենը չգնահատող, այս ամենը թուրքի առաջ փռող, թուրքական մուղամների տակ դնգդնգացող, ստախոս, սուտաասան, խաբեբա, լկտի, գռեհիկ, գյորմամիշ, տգետ, հայրենիքը չճանաչող, հայրենիք չունեցող, մարդանման կապիկների տեսակը․․․
 
Պատերազմը ավելի ու ավելի է թեժանում․․․Մեր երկրի սահմաններից ներս պատերազմ է, պատերազմ է սահմաններից դուրս․․Եվ տեսակների այդ պատերազմում մենք կհաղթենք, եթե հաղթենք երկրի ներսում, եթե հաջողենք այս դատարկպարկերին դուրս շպրտել մեր երկրից...Պարտավոր ենք կարողանալ...
 
Հակառակ դեպքում աշխարհի քարտեզից կվերանա Հայաստանը եւ կմնա մեկ հայ, այն էլ՝ թանգարանում․․․»:

← Վերադառնալ ցուցակին