Լուրեր

Մեր երկրում երեք տարի «թևածող» սուտն ու մանիպուլյացիան ճեղքել է մեր երկրի սահմանները. Կարեն Ավագյան

08.04.2021

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երեկվա խայտառակ հանդիպման ողջ թշվառությունը միայն ձևի մեջ չէր ու նույնիսկ կապիտուլյանտի բարձրաձայնած խնդրանք-ձակերպումները չէին։
Մեր երկրում երեք տարի «թևածող» սուտն ու մանիպուլյացիան ճեղքել է մեր երկրի սահմանները։
Կապիտուլյանտը սուտն այլևս հրամցնում է ոչ միայն մեր հանրությանը, այլև միջազգային գործընկերներին՝ չհասկանալով, որ դրսում ստի հաշվին ուղեղները թավիշով չեն պատվում։
 
Երեկ ՌԴ նախագահը պատվաստանյութի տրամադրման խնդրանքին ի պատասխան հարցրեց՝ արդյո՞ք «SPUTNIK V» Հայաստանում գրանցված է։ Պատասխանը, ավելի ճիշտ սուտը հնչեց միանգամից՝ այո։
Չեք կարծում չէ՞, որ «SPUTNIK V»-ին՝ որպես ամենարդյունավետ պատվաստանյութերից մեկը արտադրող երկրի ղեկավարը չիմանա, թե իրենց պատվաստանյութը աշխարհի որ երկրներն են գրանցել, որոնք՝ ոչ։
 
Դե պատկերացրեք՝ սրանից հետո ինչպիսին պիտի լինի կամ ճիշտ կլինի ասել ինչպիսի թերահավատությամբ ու վստահության բացակայության մթնոլորտում պիտի անցնեն Արցախի կամ Հայաստանի բզկտման հետագա քննարկումները»։

← Վերադառնալ ցուցակին