Լուրեր
Կյանքն ապացուցեց, որ Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովն ու Գեւորգյանը մեղավոր չէին․ Աշոտյան
07.04.2021
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց դեմ հարուցված գործի մասին շատ ուղիղ եւ հստակ գնահատակ եմ տվել դեռ 2018 թվականի հուլիսի 26-ին, երբ քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը լուռ էր։
Ի դեպ, «վակխանալիա» բառը այդպես մտավ մեր քաղաքական բառապաշար։
Կյանքն ապացուցեց, որ Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովն ու Գեւորգյանը մեղավոր չէին, իսկ ես՝ ճիշտ էի։
Եկել է երեք տարիների ընթացքում դավադիր վիժվածքի գործած ավերածությունների, հանցանքների, խախտումների եւ մեղքերի համար վճարելու ժամանակը։
Հերթով, կարգով, օրենքով»։