Լուրեր
Որքան գումար է ծախսվել պետբյուջեից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների շրջանակներում
06.04.2021
Հայաստանում ստեղծված ծանր առողջապահական վիճակի հետևանքով ՀՀԿ Հանրային ընդունարանը շարունակում է իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հանրայնացումը։
Մինչ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության հանրայնացումը ցանկանում ենք նշել, որ հարցման մեջ առկա ոչ բոլոր հիմնահարցերին է անդրադարձ կատարվել։
Մասնավորապես պատասխաններ չեն տրվել հետևյալ հարցերին։
Ներկրված խմբաքանակի համար ծախսված գումար։
Բնակչության շրջանում իրականացվող բաշխման կարգ։
Ռիսկային խմբում չգտնվող անձանց պատվաստման հնարավորություն։
Հանրային ընդունարանի կողմից հարցման մեջ ներառվել էր նաև համավարակի հաղթահարման համար ծախսված յուրաքանչյուր հիվանդի վրա ծախսվող գումարի չափի վերաբերյալ պարզաբանման անհրաժեշտություն, սակայն այն ևս թողնվել է անպատասխան։
Այս մասով ցանկանում ենք հայտնել, որ Առողջապահության նախարարության կողմից խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետը, որն էլ հանգեցում է նույն օրենքի 14-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտությանը։
Այնուամենայնիվ, ստորև ներկայացնում ենք տրամադրված ոչ ամբողջական տեղեկատվությունը։
2021թ. պետական բյուջեով «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսայոն վարակի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումներ» միջոցառման շրջանակներում նախատեսվել է 309,0 մլն ՀՀ դրամ։
2020թ. պետական բյուջեի Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսայոն վարակի կանխարգելմանն, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակներում հատկացվել էդ 26,491,923.08 ՀՀ դրամ։ հատկացված ամբողջ գումարը ծախսվել է։
Կից ներկայացնում ենք նախարարության պատասխանը։