Լուրեր

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եղել է ընդգծված ջերմ, ազնիվ եւ հարգալից բոլոր լրագրողների հանդեպ. Մարգարիտ Եսայան

25.03.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Անդրանիկ Մարգարյան
 
Նրա մասին այսօր շատերն են կարծիք գրում, նրա փառահեղ վարչապետության, քաղաքական գործունեության մասին․․Այո, պարոն Մարգարյանը լավ վարչապետ էր եւ խորիմաստ քաղաքական գործիչ․․Ես նրա մարդկային որակների մասին եմ ուզում գրել՝ արդար մարդ էր, բարի, մարդասեր, ընտանիքասեր, հայրենասեր, հետաքրքիր հումոր ուներ, մարդկանց կարողանում էր ճանաչել, տարբերում էր թացը չորից․․․Եղել են տարբեր առիթներ, երբ մենք զրուցել ենք, ինքը ինձ անընդհատ մեկ «դիտողություն» էր անում, ասում էր․«միամիտ ես»․․․Այն ժամանակ նեղանում էի, հիմա եմ հասկանում, ինքը ճիշտ էր․․․Քաղաքականությունը ճիշտ է, ազնիվ եւ արդար, եթե դրանով նույնպիսի մարդիկ են զբաղվում, Անդրանիկ Մարգարյանը հենց այդպիսին էր․․Մի առիթով Հրանտ Բագրատյանը պարոն Մարգարյանի մասին ասաց․«Նա քաղաքական դաշտի մերանն է»․․․Եվ պարոն Բագրատյանը ճիշտ էր․․․Լրագրողների հանդեպ նրա «պապայական» սրտացավ վերաբերմունքը համոզված եմ շատերը կարող են փաստել, թեկուզ՝ իրենց հոգու խորքում, մտքում, ոչ ոք չի կարող ուրանալ , որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եղել է ընդգծված ջերմ, ազնիվ եւ հարգալից բոլոր լրագրողների հանդեպ․․․․
 
Հ․Գ․Համոզված եմ, հիմա էլ վերեւից աչքով է անում եւ քթի տակ քրթմնջում․«Էլի միամիտ-միամիտ ամեն ինչ ասեցիր» »:

← Վերադառնալ ցուցակին