Լուրեր

2018-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենակեղծ ընտրություններն էին. Աշոտյան

25.03.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«2018-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենակեղծ ընտրություններն էին։
Համատարած էյֆորիայի եւ հանրային կուրության պարագայում կեղծվել էր իրական, գիտակցված, երկարաժամկետ ընտրության հնարավորությունը։
 
Դա ընտրություն չէր, դա ընտրության տնազ էր, ֆարս, խաբկանք։
 
Իսկ ուսապարկերին պատգամավոր սարքելուն եւ ՀՀԿ-ին խորհրդարան չթողնելուն ուղղված կեղծիքների մասին շատ եմ խոսել»։

← Վերադառնալ ցուցակին