Լուրեր
Վերջին օրերի քաղաքական անցուդարձի մասին. Հովհաննես Սահակյան
22.03.2021
Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին օրերի քաղաքական անցուդարձի մասին՝
Հող հանձնած վիժվածք կապիտուլյանտը՝ կրկին ընտրեց ազգի պառակտման ու անկայունության ամենավատ ճանապարհը՝ արտահերթ ընտրությունները։
Վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախընտրական գործընթացը իր համար այլևս համարելով մեկնարկային, դուրս եկավ ժողովրդի մեջ և կրկին փորձեց մեղադրել բոլորին բացի իրենից՝ մոռանալով մի բան ,որ այլևս իրեն՝ ստի վարչապետին, ոչ ոք չի հավատում։ Պետական գաղափարներից զուրկ,փողոցով իշխանության եկած միջակ խմբագիրը, մոռանում է,որ ինքն է երկրի ղեկավարը և կատարվածի համար միակ մեղավորն ինքն է ու իր թիմը։
Երեկ հերթական ստի բացահայտման օրն էր։ Սեփական ստերի մեջ խճճված՝ խղճուկ ու փնթի ղեկավարը խոստովանեց, որ «ՍՈւ 30CM» ինքնաթիռները գնել էին առանց հրթիռների, ինչն էլ ևս մեկ պատճառն էր հազարավոր հայորդիների զոհվելու և պարտության։ Սուտը,կեղծիքը մանիպուլյացիան այս իշխանության համար դարձել են այլևս ապացուցված գործելաոճ։ Վստահաբար ասում եմ, ինչքան Նիկոլը շատ շփվի ժողովրդի հետ, այնքան համոզվելու է, որ չպետք է անցկացնի արտահերթ ընտրություններ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այն կարծիքին եմ, որ վախկոտ վիժվածքը պատրաստ չէ ընտրություններ անցկացնելու,եթե իր թուրք տերերը չստիպեն ու չաջակցեն իրեն՝ երաշխավորելով հաղթանակը։ Թուրքիայի շահերը ներկայացնող խամաճիկը, նույնիսկ բերովի մարդկանց հետ շփվելիս է զգում նրանց նողկանքն ու զզված հայացքները։ Պադոշի պես ծնկելով, խոնարհվելով, գրկելով ու պաթոսախեղդ անելով մեկ է հասկանում է ,որ չունի այլևս ժողովրդի վստահությունն ու ժողովրդից եկող էներգիան։ Երբ կլինի դիմում գրած ու հրաժարական ներկայացրած վարչապետը, այդ ժամանակ կզգա ժողովրդի զայրույթի իրական ալիքն ու ու ժողովրդի վերաբերմունքը իր հանդեպ։
Նիկոլը հենց դրանից է ամենից շատ վախենում։
Ես դեռ չեմ հավատում,որ մեր երկրում իրականացվելու են արտահերթ ընտրություններ, քանի որ ունեցել ենք նմանատիպ նախադեպ՝ սահմանադրական բարեփոխումները COVID19-ով փաթեթավորելով։
Հայացք ձգելով դեպի անցյալ՝ հիշում ենք, որ օրվա իշխանությունը նախաձեռնել էր սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որը նաև իրենց իշխանության վստահության հանրաքվեն էր լինելու։ Հենց այդ ժամանակ ամբողջ աշխարհը համակած համաճարակը հասել էր Հայաստան և օրվա իշխանությունը պինցետով և թթի արաղով էր պայքարում COVID19 -ի դեմ՝ անլրջացնելով, թե ում շունն է կորոնավիրուսը , որ մեզ վախեցնի։
Սակայն քարոզարշավի ընթացքում՝ շփվելով ժողովրդի հետ, երբեմնի ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը հասկացավ , որ վստահության հանրաքվեն տապալված է և այստեղ , որպես փրկօղակ, օգնության եկավ ամբողջ աշխարհը համակած համաճարակը։
Դեռ չպարտված ու հողերը չհանձնած, դեռ 7000 զոհ ու 10.000 վիրավոր ու հաշմանդամ չունեցած, հարյուրավոր անհետ կորածներ, խեղված ընտանիքներ, մասնատված ու փլուզված հայրենիք չունեցած Նիկոլը հասկացել էր,որ ինքն ի վիճակի չէ իրականացնել որևէ բարեփոխում։
Այ հիմա նորից նույն գործընթացն է իրականացվում։
Սեփական աթոռը պետության ճակատագրից ավելի բարձր դասող Նիկոլից ամեն ինչ սպասելի է։
Երբ կլինի հրաժարականը, այդ ժամանակ կարելի է խոսել քաղաքական հետագա զարգացումների, ինչպես նաև արտահերթ ընտրությունների մասին։
Հ.Գ. Մարդ պիտի նամուս ունենա…»: