Լուրեր

Ինքդ ես քեզ վերացնելու. Մարգարիտ Եսայան

20.03.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 « «Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»,- այսօր Արագածոտնի մարզում էս սրիկան սկսել է իր  եղկելի կլոունադան․․․Պատկերացնում եմ  էլ ինչեր է դուրս տալու․․Բայց էդ գնդակահարության թեման սրա համար  դարձել է իդեա-ֆիքս․․Նախ, ժողովրդին հանգիստ թող, հերիք եղավ ժողովուրդ բառը  գործածես, երկրորդ, հույս չունենաս, քեզ ոչ մեկը չի գնդակահարելու, էդ քո համար  մեծ պատիվ կլինի․․

 
Եթե դեռ չես հասկացել, ասեմ, իմացիր՝ ինքդ ես քեզ վերացնելու, անձամբ, քո էդ կոտրած ձեռքով, որով  հազարավոր  տղերքի տարար մահվան բերան եւ որով ստորագրեցիր էդ չարաբաստիկ կապիտուլյացիան․․․Եղա՞վ,, ականջիդ օղ արա, ոչ մեկը իր ձեռքերը չի կեղտոտելու եւ ժողովրդին էլ հանգիստ թող․․
 
Այո, դաժան է  լինելու պատիժը քո եւ դա անելու ես դու, անձամբ քո էդ կոտրած ձեռքով․․․Էն վիճակի ես հասնելու, որ  ինքնագնդակահարվելու ես․․․Եւ ես տեսնելու եմ էդ օրը․․․»:

← Վերադառնալ ցուցակին