Լուրեր

2018-20թթ քանի՞ անգամ ենք ասել, որ անկախ ամեն ինչից, Արցախի հարցում պատրաստ ենք աջակցել իշխանություններին. Արտակ Զաքարյան

20.03.2021

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկո՛լ, դու չե՞՞՞ս ՏԱՍՍ գործակալությանն ասել, որ Արցախի կարգավիճակի հարցը ռազմավարական է և բոլոր ժամանակներում եղել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։
 
Բա եթե պատերազմի 23-րդ օրը, ՌԴ նախագահի հետ խոսելուց առաջ, նման հայտարարություն ես արել, ինչու՞ ես հիմա, խեղճ գյուղացիների մոտ աղավաղում Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Միթե՞ չես հասկացել, որ երբ Սերժ Սարգսյանն ասում է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», դրանով քեզ աջակցում էր, որ բանակցային գործընթացում ավելի վստահ լինես։ 2018-20թթ քանի՞ անգամ ենք ասել, որ անկախ ամեն ինչից, Արցախի հարցում պատրաստ ենք աջակցել իշխանություններին, որպեսզի վերջիններս չսխալվեն ու չտանեն կործանման։
 
Բանակցությունները ձախողելուց, պատերազմ հրահրելուց ու Արցախի մեծ մասը կործանելուց հետո՞ հիշեցիր, որ ժողովրդին հաշիվ պետք է տաս։
 
Դու չէի՞՛՞ր ընդդիմությանն ասում, ինչ պետք է, այն էլ բանակցում ենք։ Դու չէի՞ր Էդմոնին համոզում, որ Արցախի հարցում անհոգ եղեք, ամեն ինչ լավ է։
Բա հիմա ինչու՞ ես այդ խեղճ գյուղացի ժողովրդին հավաքել գլխիդ, ու ստից լոլոներ ես կարդում։
Միևնույն է, ինչ էլ ասես, քեզ հետ փաստերով ենք խոսելու։ Արդարացումներդ կպահես դատարանի համար»։
May be an image of 2 մարդ և տեքստը
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին