Լուրեր
Մի նետեք ձեր մարգարիտները խոզի առաջ. Մարգարիտ Եսայան
20.03.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի նետեք ձեր մարգարիտները խոզի առաջ
Երեխեքին հավաքել տարել եք երկիրը ծախածի, դավաճանի, բանակը քանդողի, ՀՀ անվտանգությունը խաթարողի, մեր անկախության պատմությունը քանդողի դիմաց կանգնեցրել եք, որ ի՞նչ անեք։ Հարգելի ուսուցիչներ, ո՞նց եք էդ սիրուն երեխեքին բացատրելու, թե ինչ եղավ Արցախի հետ նիկոլի թվին, ո՞նց եք բացատրելու, թե արցախյան ազատամարտի հերոսները էդ ինչն էին պաշտպանել ու ազատագրել, ու՞ր է նրանց ազատագրած Արցախը, ո՞նց եք բացատրելու, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում հայոց պատմության, պետականության 1988-ից-2021 , ոնց եք բացատրելու, թե ինչ եղավ 2018-2021-ին․․Ո՞նց եք բացատրելու էս լույս պստլոներին, թե ի՞նչ աճպարարություն արեց նիկոլիկը եւ ո՞ւր անհետացան մեր երկրի 30 տարիների պետականությունն ու ձեռքբերումները․․․Ո՞նց եք բացատրելու Եռաբլուրի խորհուրդը, այնպես ինչպես էս սրիկա՞ն փորձեց բացատրել, որ տղերքը զոհվեցին, որ ինքը ալիեւին ասի, թե Արցախի հարցը չի լուծվե՞լ․․․․Իրո՞ք, Արցախի հերն անիծեց ու հիմա եկել ձեր առաջ կանգնել մեյմունություն է անում, ու դուք աղու հացով եք դրանց պատվո՞ւմ․․․
Էս սրիկայի կատարած դավաճանությունները, առհասարակ, էս անասունությունը ո՞նց եք բացատրելու, այ ուսուցիչներ, ո՞նց․․․Պատմության ուսուցիչ, ինչ ես պատմելու էս լույս երեխեքին, ի՞նչ ես պատմում հիմա, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, ի՞նչ ես բացատրելու էս լույս երեխեքին, օրինակ, արցախյան բարբառի, Շուշիի, Հադրութի, ազատագրված հայրենիքի եւ հետո, դավադրաբար թուրքին ծախած նույն այդ ամեն ինչի մասին․․երեխեքը մեղք են, մի աղավաղեք էս լույս հոգիների ապագան․․սթափվեք․․․․Անարատ աղն ու հացը մի մատուցեք դրան, իմ միամիտ, միամիտ դյուրահավատ ժողովուրդ, մի նետեք ձեր մարգարիտները էս խոզի առաջ․․Մեկ անգամ նետեցիք, սրա առաջ փռեցիք ձեր միամտությունը, նա անցավ դրա վրայով, հիմա եւս անցնում է, հերիք է միամիտ մնաք․․․Հակառակ դեպքում շուտով դուք եւս անտուն կդառնաք, ինչպես արցախցին, շուշեցին ու հադրութին, սյունեցին ու զանգեզուրցին․․
Վերջապես խելքի եկեք․․․վերջապես․․․․Ո՞ւր է հայի ետին խելքը, ո՞ւր է․․․»: