Լուրեր

Դուք սողուն եք. Մարգարիտ Եսայան

19.03.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մնում է արտասանեք՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ձեզնից բացի․․Մոռացաք հազարավոր զոհերը․․․ուրացաք..

Քանի դեռ հայոց քաղաքական միտքը չի խմբագրել «Պայքար, պայքար մինչեւ վերջ» նավթալինահոտ կարգախոսը, ոչ մի ընդդիմություն մեր երկրում հաջողություն չի կարող պսակել, ոչ մի արդարություն չի վերականգնվի, քանզի , այդ չարաբաստիկ հորինվածքը՝  «պայքար մինչեւ վերջ»-ը   մղում  է  հենց այդ «վերջը»-ին,  իսկ  վերջը՝ ոչինչն է, ոչ մի տեղը, փոսը, դատարկությունը․․․Ըստ իս,  մեր կարգախոսը պետք է դառնա պայքար, պայքար մինչեւ հաղթանակ, մինչեւ բուն նպատակի իրականացում, կոնկրետ նպատակի իրականացում...

Պետք է  դնել նպատակը, նշաձողը եւ  ոտքերն ու ձեռքերը արյունոտելով, անքուն եւ անոթի  մնալով, հալից ընկնելով, հողը կրծելով,  ամեն գնով, ԱՄԵն, հասնել նպատակակետին...

Մնացածը՝ թուրքական արիշ-վերիշ  է, «քաղաքական» չարչիություն,  եղկելի կարիերիզմ  եւ նույնքան դավաճանական  լկտիություն․․․Հանեք ձեր փողկապները, պարոնայք պուճուրիկ գործիչներ, որ իրականում գործիք եք, բութ եւ շատակեր, հանեք ձեր դիմակները․․Բոլորիդ տեսանք եւ չգայթակղվեցինք,  բոլորիցդ զզվեցինք  եւ  հոգնեցինք․․․Դուք թռիչի համար չեք ծնվել, դուք սողուն եք եւ սողալով  էլ կմեռնեք․․․

Հ․Գ․Մնում է արտասանեք՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ձեզնից բացի․․Մոռացա՞ք հազարավոր զոհերը․․․ուրացա՞ք...»:

← Վերադառնալ ցուցակին