Լուրեր

Ձեռքերդ եւ կեղտոտ մտքերդ հեռու լրագրողներից. Մարգարիտ Եսայան

19.03.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

 
«Լրագրողներով շրջապատված․․․
 
Ամենալավերը․․․Ձյուն լինի թե բուք, դիմացինը մարդ լինի թե չ-մարդ, լրագրողները սրբորեն կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները․․․
 
Ձեռքերդ եւ կեղտոտ մտքերդ հեռու լրագրողներից․․․
Հետեւում եմ ֆբ-ում ծավալված քննարկումներին, լրագրողների մասին կարծիք են հայտնում անհայտ ծագման եւ հայտնի ֆինանասավորմամբ այնպիսի կերպարներ, որոնք պարզապես հակացուցված են լինել առողջ հասարակության ներկայացուցիչ․․․Սսկվեք, լրագրողների մասին կարծիք հայտնելու իրավունք չունեք․․․Ոչ մի լրագրողի․․․
 
Տպավորություն ունեմ, թե որոշների մանկության երազանքն է եղել ծեծել, հայհոյել, ջարդել լրագրողներին․․․Չափներդ ճանաչեք․․․Լրագրողը հասարակությունների խիղճն է․․․Խոսափողը․․․սրտի աշխատանքը․․․
Հարգելի լրագրողներ, բոլորդ, յուրաքանչյուրդ, դուք ուժեղ եք, գիտեմ, պաշտպանության կարիք չունեք, բայց, իմացեք, միշտ եղել եմ , եմ եւ կլինեմ ձեր կողքին․․․»:

← Վերադառնալ ցուցակին