Լուրեր
Փայլակ ջան, ես վստահ եմ, որ դու դեռ քո երկրում ազատ իրականացնելու ես քո լրագրողի սիրած աշխատանքը. Հովհաննես Սահակյան
19.03.2021
Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլացիան ստորագրելուց հետո պարտված թիմը հատկապես ընդգծված, ագրեսիվ ու մեղմ ասած ոչ հանդուրժող է դարձել լրագրողների այն հատվածի նկատմամբ, ովքեր համարձակվում են ճշմարտությունը բարձրաձայնել և իրենց համար ոչ ականջահաճո հարցադրումներ անել։
Վախն անկառավարելի զգացողություն է՝ ձեր մղձավանջը դեռ առջևում է։
5000 անմեղ տղերքի արյունն ու 10000-ից ավել խեղված երիտասարդների ճակատագիրը փոխելը չեք մարսելու՝ Շուշին ու Հադրութը մերն են։
Հ.Գ. Փայլակ ջան, ես վստահ եմ, որ դու դեռ քո երկրում ազատ իրականացնելու ես քո լրագրողի սիրած աշխատանքը...»: