Լուրեր

Ադրբեջանը պետք է ազատ արձակի մնացած ռազմագերիներին եւ պատանդներին

19.03.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Հայաստանի հարցերով զեկուցող, բուլղարացի Անդրեյ Կովաչովը թվիտերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ կտտանքների մասին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետաքննությանը։

Նա գրել է.

«HRW զեկույցը լույս է սփռում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ռազմագերի դարձածների նկատմամբ ադրբեջանական ուժերի անմարդկային եւ ստորացուցիչ վերաբերմունքի վրա։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի մնացած ռազմագերիներին եւ պատանդներին» »։

 
 

← Վերադառնալ ցուցակին