Լուրեր
Այս եռուզեռ հապճեպությունը չեմ հասկանում. Փաշինյանի հայտարարությունից հետո Աշոտյանի մոտ հարցեր են ծագել
19.03.2021
Կուսակցությունում այս նոր իրավիճակը չենք քննարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Բայց ես մի քանի հարց ունեմ. Նախ ի՞նչ ընտրական օրենսգրքի, ինչ ընտրական ռեժիմի ներքո են անցկացվելու ընտրությունները: Երկրորդ, ի՞նչ ընտրական միջավայրում է դա լինելու, նկատի ունեմ ռազմական դրությունը, երրորդը, իր՝ ինչ կարգավիճակում»,-ասաց նա:
Ես հիմա էլ եմ ասում՝ ընտրությունների օրակարգը կեղծ է, որովհետեւ ՀՀ-ն ունի ոչ թե ընտրությունների կարիք, այլ իր վերքերն ամոքելու, իր նվտանգությունն ամրապնդելու, միջազգային ասպարեզում իր դիրքերը վերանվաճելու, տնտեսական կոլապսը կանխելու, սոցիալական վերքերը բուժելու կարիք»: