Լուրեր

Երբ լինի որոշում արտահերթ ընտրությունների վերաբերյալ, այդ ժամանակ մենք մեր տեսակետը կներկայացնենք. Սերժ Սարգսյան

18.03.2021

Չեմ կարող կոնկրետ բան ասել, որովհետեւ դժվար է պատկերացնել ներկա իշխանությունների գործողությունները: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որոնք են լինելու ՀՀԿ-ի քայլերը, եթե նշանակվեն արտահերթ ընտրություններ:
 
«Երբ լինի որոշում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, այդ ժամանակ մենք մեր տեսակետը մանրամասն կներկայացնենք»,-ասաց նա:
 
 
Դրանից հետո Սերժ Սարգսյնը նստեց մեքենան եւ բակի մյուս կողմից մոտեցավ դատարանի շենքին, որտեղ պետք է մեկնարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

news.am
 

← Վերադառնալ ցուցակին