Լուրեր

«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է». Սերժ Սարգսյան

18.03.2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր գործով հերթական դատական նիստից առաջ, դատարանի մոտ ուղերձ հղեց այնտեղ հավաքված կուսակիցներին ու համախոհներին՝ ընդգծելով, որ Հանրապետական կուսակցությունն այսօր ևս ունի պրոֆեսիոնալ ու մրցունակ թիմ, հետևաբար՝ պայքարելու են ազգային և ուժեղ պետության համար։

 
«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ սատարման համար, այստեղ գտնվելու համար, և ուզում եմ խնդրել, որպեսզի չսպասեք մինչև դատական նիստի ավարտը, որովհետև մեզանից յուրաքանչյուրը, հատկապես՝ այս իրավիճակում, ունի նաև այլ գործեր։ Ուզում եմ բոլոր միասին կոչենք՝ կեցցե Հայաստանը»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
 
Զվարթ Խաչատրյան
 168.am

← Վերադառնալ ցուցակին