Լուրեր

Նախանձելի էր Փայլակի պահվածքը. Մարգարիտ Եսայան

18.03.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն ցատկռտում են եւ ճանկռոտում

 
Եթե դիտել եք ԲՏ նախարար Հակոբ Արշակյան անունովի ցատկռտոցը լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, ուրեմն, արդեն հասկացել եք, որ սրիկաների վերջին հույսը մնացել են իրենց երկար եղունգները․․․Նյարդային են, ջղագրգիռռ եւ արդեն անասնական բնազդներն են իշխում․․․Նայում եմ տեսանյութը եւ մտածում, ի՞նչ կանեի, եթե ես լինեի Փայլակի փախարեն, այո, կզարմանայի, անսպասելի կլիներ, հանկարծակիի կգայի, բայց երեւի չզսպեի ինձ եւ  նոթբուքը կտայի դրա գլխին․․
 
Մյուս կողմից էլ՝  կողքից  դատողություն անելը  դժվար գործ չէ․․․Բայց՝ արժեր դրան մի կոշտ մուշտի տալ․․․Թեկուզ եւ դատարան գնայի․․․
Նախանձելի էր Փայլակի  պահվածքը․․Ինքը ճիշտն էր․․․
 
Դատապարտում եմ էդ նախարար կոչվածի պահվածքը, պահանջում եմ, որ լրագրողական կազմակերպությունները  խոսք ասեն,  չեմ ակնկալում, որ իրենց քայլում նստած մի բոլուկ լրագրողներից որեւէ մեկը կարձագանքի եւ կդատապարտի․․դրանք վաղուց լրագրող չեն,  այլ՝ նիկոլի սպասարկուները․․․Ամոթ․․․․Հետայսու արձանագրենք,  ներսում եւս պատերազմ է, իսկ պատերազմում՝ ինչպես պատերազմում․․․»:

← Վերադառնալ ցուցակին