Լուրեր
Շուշին ադրբեջանացվում է, և ոչ միայն Շուշին. Կարինե Աճեմյան
18.03.2021
ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը ամբողջ ուժով լծվել է Արցախի հոգևոր ժառանգությունը քարուքանդ անելու և ավիրելու հրեշավոր գործին։ Դա Յունեսկոյում, մեղմ ասած, ուժեղ հակահայկական լոբբինգի և բոլոր միջազգային կառույցներում ագրեսիվ հակահայկական քարոզչություն իրականացնելու ֆոնին։
Շուշին ադրբեջանացվում է, և ոչ միայն Շուշին...
Արցախի հողը աշխարհում քրիստոնեական կոթողներով ամենահագեցած հողն է և Հայաստանի տգետ ու դավաճան իշխանությունների լուռ համաձայնության ներքո, ոչնչացվում են մեր հոգևոր և մշակութային բացառիկ կոթողները։
Թշնամին ավիրել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին...
Ափսոս...» :