Լուրեր
Իսկ պատվաստանյութ ունենալու՞ ենք. Կարեն Ավագյան
16.03.2021
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ պատվաստանյութ ունենալու՞ ենք։
Հայտնի դարձավ, որ Հայաստանը Կովիդի դեմ պատվաստանյութ ձեռք չի բերել (բացառությամբ ՌԴ նվերը մոտավորապես 1000 հոգու համար նախատեսված)։
Մենք էլ միամտաբար փորձում էինք հասկանալ որակովն են ձեռք բերում, թե՝ ոչ։
Մտքներովս չէր անցնի, որ ամեն ինչ միայն բանակցությունների մակարդակի վրա է։
Ստացվում է՝ պատվաստումների հետ կապված միակ առաջխաղացումը, որը գրանցվել է, դա խոցելի խմբերի որոշումն է։
Բոլորին է հայտնի, որ մեր հասարակության տարեցներն ռիսկային խմբում են, օր առաջ պիտի պատվաստվեն և դրա կարիքն ամենաշատն ունեն։
Իսկ պատվաստանյութ արտադրողների հետ բանակցություններով կամ պայմանավորվածություններով մարդկանց կյանքեր չի փրկվում։
Դրա մասին են վկայում յուրաքանչյուր օր հրապարակվող ու աճող մահերի թվերը, որի վրա իր ազդեցությունն ունի նաև պատվաստանյութի բացակայությունը։
Եվրոպական, ամերիկյան, ռուսական մի քանի պատվաստանյութերի առկայության պարագայում մենք ունենք ոչինչ։
Ռուսական արդյունավետ պատվաստանյութը, որը մեզ կարող էր շատ ավելի արագ հասանելի դառնալ մեր սերտ գործընկերային հարաբերությունների պայմաններում։ Բայց պատկերացրեք, որ բանակցություններից առաջ չենք գնացել։ Այն պարագայում, երբ մի շարք երկրներ, այդ թվում եվրոպական ստացել են նաև այդ պատվաստանյութի արտադրության թույլտվությունը։
Մեկ տարի անց մենք կարող ենք փաստել, որ պարտվել ենք նաև այս պայքարում՝ փաթեթավորված նույն ստերով ու մանիպուլյատիվ իրականությամբ։
https://docs.google.com/.../1yG48Ii7AVwKNK_3sY.../edit...»: