Լուրեր

Մարուքյանն այս հայտարարությունով փորձել է հումոր անել և բարձրացնել ժողովրդի տրամադրությունը. Աշոտյան

16.03.2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Երեկ, խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե նրանք գնում են ընտրությունների" իշխանությունը վերցնելու":
 
Պատերազմից հետո հասարակության մոտ խորացել է ապատիան, դեպրեսիան և տրամադրության անկումը: Ըստ ամենայնի, պարոն Մարուքյանն այս հայտարարությունով փորձել է հումոր անել և բարձրացնել ժողովրդի տրամադրությունը:
Ջանքերը գնահատում եմ, բայց կատակը համարում են չստացվածներից»

← Վերադառնալ ցուցակին