Լուրեր
Սրանք ամեն շենքի վրա պատրաստ են մի քանի դիպուկահար ու հազարավոր նիկոլահպատակ. Աննա Մկրտչյան
15.03.2021
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք քննարկում եք ընտրության պրոցեսների հավանականությունը դավաճանների հետ։
Կապ չունի բարձրաձայն եք քննարկում, թե լուռ համաձայնությամբ՝ վարքագծով։
Ամեն մեկը, ով արտահերթ ընտրության մասին է խոսում կամ մտածում է դավաճան վիժվածքների հետ հիշե՛ք։
Սրանք զինվորական շորեր են հագցնում մի թափթփուկի, որպեսզի կեղծի դիրքապահների ու սահմանապահների կենցաղը, իբր՝ անթերի պայմանները։
Սրանք պատերազմից ու կապիտուլյացիայից 4 ամիս հետո էլ չեն ասում՝ ինչ են ստորագրել ու հայրենիքի, որ հատվածն են հանձնել։
Սրանք չեն ասում մեր զոհերի, վիրավորների թիվը։ Չեն ասում, թե որքան գերի ունենք։
Սրանք ամեն շենքի վրա պատրաստ են մի քանի դիպուկահար ու հազարավոր նիկոլահպատակ, «պարգևավճարի մեռած» ոստիկանական համազգեստով չգիտես ում կանգնացնեն ու օգտագործեն, որ դավաճանը փողոցից փողոց անցնի։
Սրանք մեզ նույնիսկ համավարակի մասին ճիշտը չեն ասում։ Մի բանի համար է սրանց կորոնավիրուսը պետք՝ փակելու ու սահմանափակելու մարդկանց։
Դուք, իրոք մտածու՞մ եք, սրանք ձեր համար ընտրությունը կազմակերպող են։ Այո, ձեր համար, իրանց չէ, որովհետև իրանց էտ պետք չի։ Իրանք, ոնց որ էս 3 տարիները կեղծեցին, պատերազմ ու մահեր կեղծեցին, այնպես էլ էտ արտահերթ ընտրություն կոչվածն են կեղծելու։
Ու մեկընդմիշտ կփակեն դավաճանին հասանելիք պատիժը կրելու իրենց համար օրեցօր ահագնացող վտանգը։ Կանեն դա ձեր (արտահերթին մասնակցողների) թեթև ձեռքով և արմեն սարգսյանի կողմից «պահպանվող» Սահմանադրության հիման վրա։
Հ.Գ. Ես հասկանում եմ, որ պաշտոնի բաղձանքն ուղղակի հանգիստ չի տալիս ու մղում է դեպի արտահերթ, բայց արժի մտածել նաև դրան հաջորդող մղձավանջի մասին։
Դավաճան դառնալու մղձավանջի մասին»։