Լուրեր

Ամեն քայլափոխի նա պիտի քթին ուտին , թե ով է ինքը. Մամիջանյան

13.03.2021

Որպես  դավաճան ամեն քայլափոխին ինքը ամեն անկյունում իր քթին պիտի ուտի՝ թե ով է ինքը մեր համար Հայաստանում։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 
Հիշեցնենք՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողները նախագահական նստավայրի մոտ էին, ուզում էին թույլ չտալ, որ Փաշինյանը մտնի նախագահի հետ հանդիպման, բայց Փաշինյանին, այնուամենայնիվ, ոստիկանների օգնությամբ հաջողվեց դա անել։
 
 
«Այսպես ինքը երկար ապրել չի կարողանա։ Ուզում եմ գնա տուն, լայվը նայի հասկանա՝ սենց վարչապե՞տ էր ուզում լիներ, ինքը դրանից հաճո՞ւյք է ստանում։ Ինքը արդեն գիտակցում է, որ հայ չէ, դավաճան է։ Ավելի լավ է, որ ոստիկաններին ու մեզ իրար դեմ-դեմ պատ չկանգնեցնի, ու որ այդքան լավ շարքեր էր կառուցել, թող կառուցեր շփման գծում»,- ասաց Մամիջանյանը։
 
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին