Լուրեր
Զոհասեղանին դրված է մեր հայրենիքի ապագան ու անվտանգությունը. Շարմազանով
11.03.2021
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հուսահատությունը հավասարազոր է դավաճանության։
Անհրաժեշտ է գիտակցում,որ կապիտուլյանտի հեռացման պայքարն անհրաժեշտ է ոչ թե այս կամ այն կուսակցությանը, այլ Հայաստանին։
Հուսալքություն չի կարող լինել։ Պետք է պայքարը շարունակել։ Զոհասեղանին դրված է մեր հայրենիքի ապագան ու անվտանգությունը։
Հայաստանը չպետք է վերածվի թուրքական հերթական վիլայեթի եւ վերջ։
Կապիտուլյանտը Հայաստանում տեղ չունի ու չպետք է ունենա։
Նա սարսափած է։
Հ.Գ. Кто боится оппозиции ,тот боится за позиции»: