Լուրեր
Նախագահը խոստացավ մտածել ու որոշման մասին տեղյակ պահել.Վահրամ Բաղդասարյան
09.03.2021
«Հայրենիքի փրկության շարժումը» նախագահի հետ հանդիպման ժամանակ պնդել է իր դիրքորոշումը, որ միակ լուծումը հակասահմանադրական փաստաթուղթը՝ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը, պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հերթական հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը։
«Պիտի ասեմ, որ հանդիպումն առաջին անգամը չէր։ Առաջին հանդիպման ժամանակ մենք բավանականին բազմաբովանդակ խոսել ենք, ներկայացրել էինք մեր պահանջները։ Սա երրորդ հանդիպումն էր, կարիք ուներ ինչ-որ դետալներ ճշտելու, ինքը խոստացավ, որ մինչեւ օրենքով սահմանված օրվա վերջը ինքը կմտածի եւ իր որոշման մասին տեղյակ կպահի։ Ինքն իրավունք ունի մինչեւ սահմանված ժամկետն ուղարկելու, նա չի ասում՝ չեմ ուղարկում, պարզապես նա բաներ ունի ճշտելու»,- պնդեց Բաղդասարյանը։
Կարեն Մարտիրոսյան
hraparak.am