Լուրեր
Էդմոն Մարուքյանի անձնվեր նիկոլապաշտության պատճառները պետք է պարզել. Աննա Մկրտչյան
09.03.2021
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ լավ է, որ մենք բացահայտել ենք դավաճաններին, բայց դրանց սպասարկող անձնակազմին էլ մոռանալ պետք չէ։
Էդմոն Մարուքյանի անձնվեր նիկոլապաշտության պատճառները պետք է պարզել։
Թույլ տվեք ենթադրություններ անեմ։
Հնարավո՞ր է դավաճանության մեջ բաժին ունի։
Հնարավո՞ր է դավաճանության «արդյունքից» բաժին ունի։
Հնարավո՞ր է հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելու անհարմարությունն է նրան 2018-ից մինչ օրս նետում նիկոլի գիրկը։
Ամեն ինչ էլ հնարավոր է։
Բայց այն, որ հայրենիքը փրկելու՝ Սյունիքը պահելու, Տավուշը պահելու, Արցախին ապագա վերադարձնելու փոխարեն լծվել է կեղծ ընտրություններ կազմակերպելուն, մնում է փաստ։
Դավաճանի հետ նույն սեղանին նստողին և դրան վարչապետ դիմողին յուրաքանչյուրդ ազատ եք որակելու։ Իմ որակումները վերջինիս ցածրակարգության ու բախտի լրացուցիչ բարեհաճության մասին են, որ չգիտես թե ոնց բերել հասցրել են Ազգային ժողով։
Հ.Գ. Մտածում եմ, ինչ «ապահով» է նիկոլը, եթե վերջինիս շիշ բռնողը պատգամավոր է, իսկ կոֆե դնողը ֆրակցիայի ղեկավար»։