Լուրեր
Մեր ուժեղներ, շնորհավոր ձեր տոնը. Կարեն Ավագյան
08.03.2021
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեզ համար բոլոր օրերն այլևս կյանքը վերարժևորելու մասին են։
Նշանակալից օրերը վերածվել են ցավը վերապրելու առիթների։
Շատ լավ պատկերացնում եմ, տեսել եմ, թե ինչպես են մեր կանայք պայքարում, հիասթափվում, սգում, հաղթանակում։
Ուզում եմ մի օր կարողանանք մեր երկրի կանանց ետ վերադարձնել անցավ ու պարզ ժպիտը։
Մեր ուժեղներ, շնորհավոր ձեր տոնը»։