Լուրեր

Երեւանի փողոցներում «մագերը քոքած», «դինամիկները զլած», «բասերը դղրդացնելով» մի’ երթեւեկեք. Աշոտյան

08.03.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն ոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հասկանում եմ, որ «կյանքը շարունակվում է» թեզը կենսունակ է, պատմական տեսակետից՝ այլընտրանք չունեցող, իր մեջ պարտավորություն ու առաքելություն ամփոփոխ։
 
Բայց մեր ժողովրդի համար կյանքն այլեւս երբեք նույնը լինել չի կարող։ Քանզի, «ինչ եղել է, մեռածներին է եղել» մոտեցումը սխալ է։
 
Որովհետեւ, նահատակվել է 5000 հոգի, բայց այս դավադիր պատերազմում սպանվել ենք մենք բոլորս։
Տղերք, Երեւանի փողոցներում «մագերը քոքած», «դինամիկները զլած», «բասերը դղրդացնելով» մի’ երթեւեկեք։
 
Ամոթ է։ Շատ ամոթ»։

← Վերադառնալ ցուցակին