Լուրեր
Սրանց համար անպետք է երկրի անվտանգության մասին մտածելը. Կարեն Ավագյան
06.03.2021
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս անհայրենիքները ուզում են, որ երկրում տիրող այս չիշխանությունը դառնա սովորական բոլորիս համար։
Իրենք կառավարման տակ պահեն իշխանական այն լծակները, որն իրենց հետաքրքիր ու անհրաժեշտ է՝մասնավորապես փողը, ուժայինները։ Մնացած պետության ֆունկցիաներով իրենց ո՛չ հետաքրքիր է, ո՛չ էլ պետք։
Սրանց համար անպետք է երկրի անվտանգության մասին մտածելը։ Անպետք է երկրի մասնատման ու վերացման սպառնալիքների վերացման համար աշխատելը։
Սրանց անձնային հետաքրքրություններում միգուցե անվտանգ Հայաստանի գաղափարն է անընդունելի։ Առայժմ, միգուցե, իսկ շատ շուտով բոլոր գուցեները նախաքննական վարկածներ։
Մեր թշնամիները պատրաստ սպասում են մեր երկրի բաժանման ու կործանման վերջոն ակորդը նվագելու համար։ Եթե սրանից ուզում ենք խուսափել, ապա առաջին քայլը ներսի սպառնալիքի վերացումը պիտի լինի»։