Լուրեր

Ահա այսպիսի կազուսներով լի է կյանքը Նիկո՛լ. Արտակ Զաքարյան

06.03.2021

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ահա այսպիսի կազուսներով լի է կյանքը Նիկո՛լ։ Կար ժամանակ, երբ իբրև թե դու էիր Բանակի մասին մտածողը, Բանակին պաշտպանողը, բանակի մայկա-տռուսիկով մտահոգվողը։
 
Իսկ այսօր, քաղաքացիները, քեզ հավատացած շատ մարդիկ ստիպված են ոտքի կանգնել, հավաքվել և պաշտպանել Բանակը հենց քեզանից։
 
Ու թե, որքա՜ն թարս «կապուտներ է» անելու կյանքը քեզ և մեր երկրի բոլոր թշնամիներին՝ դեռ հայտնի չէ»։

← Վերադառնալ ցուցակին