Լուրեր
Առաջարկում եմ նրանցից մի քանի հոգու որպես պոտենցիալ մանկապիղծների ենթարկել քիմիական կաստռացիայի, Աշոտյան
05.03.2021
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ թրքաբարո ուսապարկային ոհմակը հայտարարել է, որ ընդդիմության հանրահավաքին դիպուկահարները նշանառության տակ էին պահում «պոտենցիալ հանցագործներին»։
Հակընդդեմ առաջարկ ունեմ։
Քանզի նրանց մեծամասնությունն այդքան անբարոյական է, որ ունակ է ամեն ինչի, այդ թվում՝ մանկապղծության, առաջարկում եմ նրանցից մի քանի հոգու որպես պոտենցիալ մանկապիղծների ենթարկել քիմիական կաստռացիայի»։