Լուրեր

Եկեք արժանապատիվ հայրենասերների հավաքին` 18.00, Բաղրամյան պողոտա. Հայկ Մամիջանյան

01.03.2021

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայրենակիցներ ջան, մեզ անդադար տեղեկություններ են հասնում, որ դավաճանը մարզպետարանների և վարչական շրջանների ղեկավարների միջոցով մարդկանց ստիպում է գալ իր հանրահավաքին: Ասում են, որ ներկա-բացակա են անելու:
 
Ժողովուրդ ջան, անպայման օգտվեք իրենց տրամադրած ավտոբուսներից ու գազելներից, շնորհակալություն հայտնեք դավաճանի մանկլավիկներին (չնայած դրանց չի հասնում) ու եկեք արժանապատիվ հայրենասերների հավաքին` 18.00, Բաղրամյան պողոտա»:

← Վերադառնալ ցուցակին