Լուրեր
Արա՛, դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր բանակի ու պետության դեմ եք գնում. Արտակ Զաքարյան
01.03.2021
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրենադավ թրքամոլի միտինգ կազմակերպողները, Արցախի ու Հայաստանի որոշ պաշտոնյաները, համայնքապետերը, պետական հիմնարկների տնօրենները, միջին և խոշոր բիզնեսմենները Հայրենիք ունե՞ն, թե՞ թրքահպատակ, անհայրենիք իսաններ են։ Արա՛, դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր բանակի ու պետության դեմ եք գնում։ Ձեզ շպրտված դրամներով գիտե՞ք, որ ձեր հայրենակիցների թափած արյան գինն եք մսխելու։
Աստված թող ձեր մեղքերի համար թողություն գտնի։
Այդ միտինգին պարտադրված գնացողներին կոչ եմ անում, մի՛ թողեք, որպեսզի հերթական անգամ ձեզ օգտագործեն՝ ձեր և ձեր երեխաների Հայրենիքը անվերադարձ կործանելու համար։ Դուք վաղուց տեսել ու հասկացել եք դա»։