Լուրեր

Էլի՞ ուզում ես արյուն թափել. Մարգարիտ Եսայան

28.02.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էդ անասունը իրոք, այդպես էլ դասեր չքաղեց մարտի մեկից․․․Էլի՞ ուզում ես արյուն թափել․․․Այ արյունարբու, քեզ քի՞չ էին մեր լույս տղերքը,  այ սրիկա․․․Չհամարձակվես, լսո՞ւմ ես, չհամարձակվես․.․։

 
Ուզում ես ԺՈՂՈՎՐԴԻ դեմ դուրս գա՞լ․․․․․Չծպտաս․․Դու չկաս,  դու դիակ ես․․ 
Իսկ մարտի մեկին գարունը գալու է, գալու է պայծառ, անարյուն․․․։
Բավ է այլեւս,  սրիկա․․․․
 
Միայն  մեկ քայլ ունեն անելու ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն՝ դրան  ձեռնաշղթա հագցնել, երկաթե դիմակ եւ տանել մի ապահով տեղ, մինչեւ արդար դատավարություն․․Կատարեք այդ  քայլը, տղերք, կատարեք հանուն ձեր երեխաների, որ  վաղը կարողանաք մեր երկրում ապրել, կատարեք այդ քայլը, մեղք եք, ձեզ մի ոչնչացրեք հանուն  էդ ոչինչի․․․
Ես ամեն օր գալու եմ քո դատին, գալու եմ եւ «թքեմ» քո երեսին․․․
 
Դատիդ գալու են բոլոր զոհերի հոգիները, գալու են եւ  իրենց  ներկայությամբ դու ամեն րոպե մեռնելու ես, ամեն րոպե․․Դու միշտ մեռնելու ես․․Ոռնալու ես  դժոխքում․․․Դու հանգիստ չես ունենալու այլեւս․․
Մղձավանջը լինելու է քո միակ ուղեկիցը․․․Եղկելի․․․եղկելի․․.
 
Հ․Գ․ Ներիր ինձ Տեր, որ Պահքի էս շրջանում այսքան վատ խոսքեր եմ գրել, ներիր, բայց եւ  քո աստվածային զորությամբ ազատիր մեր ժողովրդին էս դավաճանից, ազատիր սատանայից, Տեր․․.»:
 

← Վերադառնալ ցուցակին