Լուրեր
«Սա վերջին կաթիլն էր, գեներալիտետը, սպայական կազմը այլևս չէին կարող սա հանդուրժել, որովհետև իրենք ամենալավը գիտեն, թե ինչ է կատարվել 44-օրյա պատերազմում». Մարգարիտ Եսայան
28.02.2021
«Ես համարում եմ, որ Հայոց բանակը՝ մեր ամենակայացած կառույցը, կանգնեց ժողովրդի կողքին, արժանապատիվ քաղաքացու կողքին, արժանապատիվ հայի կողքին»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը՝ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Դա ամենամեծ քայլն է, որը կարող էր անել մեր բանակը»,- համոզված է տիկին Եսայանը:
Վերհիշելով Հայոց բանակի հաղթական անցյալը՝ Մարգարիտ Եսայանը կարծիք հայտնեց, որ «ստահակ դավաճանները ամեն ինչ արեցին», որպեսզի Արցախյան երկրորդ պատերազմում բանակի հաղթանակը իրականություն չդառնա. «Թիկունքից հարվածեցին բանակին»,- ասաց տիկին Եսայանը:
«Ես կարծում եմ, որ սա վերջին կաթիլն էր և բանակի գեներալիտետը, հրամանատարները, սպայական կազմը այլևս չէին կարող սա հանդուրժել, որովհետև իրենք ամենալավը, ամենաճիշտը գիտեն, թե ինչ է կատարվել 44-օրյա պատերազմում»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Մարգարիտ Եսայանը ԳՇ հայտարարությանը սպասում էր ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին. «Բայց ենթադրում եմ, որ վերջին կաթիլն էր նաև «Իսկանդերի» հետ կապված խայտառակությունը: Մենք գիտենք, որ մեր բանակը հիմնականում զինված է ռուսական զենքով: Ենթադրում եմ, որ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հայտարարությամբ այլ խաղ սկսեց, իսկ այդ խաղը կարող էր լինել ասենք ռուսական զենքից հրաժարվելը»,- նշեց Եսայանը՝ կարծիք հայտնելով, որ բանակի այս քայլը միտված էր ցույց տալուն, որ չի կարելի ամեն ինչ «ավիրելով գնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում.
antifake.am