Լուրեր

Հայկական բանակը չի պարտվել ոչ մի պատերազմ. Մարգարիտ Եսայան

26.02.2021

ԱԺ ՀՀԿ նախկին  պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկական բանակը չի պարտվել ոչ մի պատերազմ, երբեք չի պարտվել, չի նահանջել, չի ընկրկել․․ երբեք․․։

 
Հայկական բանակը հաղթում է նաեւ այսօր, հիմա,  Երեւանի փողոցներում, ամենուր․․։
 
Խնդիրը մենք ենք, հասարակությունը, մենք դեռ արժանի չենք այսպիսի անպարտ բանակի, մենք դեռ շատ պետք է հացուպանիր ուտենք, մեր հայոց բանակի  ոգուն, փառքին, հայրենիքի հանդեպ պատասխանատվության, արժանապատվության մեկ կաթիլն ունենալու համար․․։
Գրում ենք, որ մեր բանակի հետ ենք․․․։
Պետք է  իրականում լինել հայոց բանակի կողքին․․։
 
Բառերի ավելցուկ կա, կոնկրետ գործ է անհրաժեշտ, հստակ գործ, բանակին արժանի ոգի․․․Պատիվ է պետք ունենալ, ինչպես ունեն եւ բազմիցս ապացուցել  են հայոց բանակի հրամանատարները․․․․Ապացուցեցին նաեւ այսօր․․Ուրեմն՝ մի քիչ վարակվեք բանակի ոգով․․․
 
Վաղը շատ ուշ է լինելու․․․»:

← Վերադառնալ ցուցակին