Լուրեր

Երեկ երկու կարևոր բան արձանագրեցինք. Հովհաննես Սահակյան

26.02.2021

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Երեկ երկու կարևոր բան արձանագրեցինք.

 
Առաջինը՝ զինված ուժերի արժանապատիվ մի շարք բարձրագույն սպայական ուսադիրներ կրող սպաներ այլևս անթույլատրելի և կործանարար են համարում այս ապիկար, դավաճան, դիլետանտ իշխանության կառավարումը մեր երկրի համար։ Կապիտուլյանտը զրկվեց զինված ուժերից։
 
Երկրորդը՝ այն է ինչ մենք արձանագրեցինք երեկ. միակ մեղավորի և պատասխանատուի կենսաբանական մահը փողոցում քայլերթի ժամանակ։ Գրեթե հինգ հազար մարդ հավաքվեցին որոնցից 4000-ը ՝ ուժային կառույցների աշխատակիցներն էին։ Փաստացի փողոցը ծնեց այս չարիքը, բերեց իշխանության և հետո կարճ ժամանակում հասկացավ ,որ կործանարար է սրա մեկ օր ավել կառավարումը մեր երկրի համար՝ հետ վերցրեց իշխանությունը։
Պատասխանատվության ժամանակը գործարկված է…»:

← Վերադառնալ ցուցակին