Լուրեր

Իմ հայ ժողովուրդ, չես էլ պատկերացնի, թե քեզ ինչ շատ եմ սիրում , երբ այսպես բռունցքված ես. Մարգարիտ Եսայան

26.02.2021

ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Իմ հայ ժողովուրդ, չես էլ պատկերացնի, թե քեզ ինչ շատ եմ սիրում , երբ այսպես բռունցքված ես, պինդ, միասնական, գրագետ, խելացի, մաքուր ու ազնիվ․․․
 
Քեզ չի կարող հաղթել ոչ դրսի եւ ոչ էլ ներսի թուրքը, դու անպարտ ես, հավատա, հավատա, հայ ջան, ժողովուրդ ջան,հավատա ինքդ քեզ, քանզի ես քեզ հավատում եմ․․․
 
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, իմ կրծքի միջից թե սիրտս ճեղքես, դրոշիդ բոցը պիտի հուրհրա»:
 

← Վերադառնալ ցուցակին