Լուրեր
Դիմում եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. Մարգարիտ Եսայան
25.02.2021
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիմում եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Պարոն նախագահ, դուք ինձ ճանաչում եք, մենք իրար ճանաչում ենք 1994-95-ից, շատ ենք զրուցել, խոսել, դուք այդպես էլ ինձ հարցազրույց չտվեցիք 1996-ին, վստահ եմ, չեք մոռացել, որքան հաճախ էի գալիս ձեր օֆիս, զրուցում էինք, խնդրում էի հարցազրույց, բայց մեր զրույցները այդպես էլ հրապարակման հարցազրույց չէին դառնում, ես ազնվորեն պահպանում էի պայմանավորվածությունը։Գիտեք նաեւ, որ երբեք ձեզ չեմ դիմել ոչ մի այլ հարցով, եղել եմ զուսպ եւ հարգալից․․Հիմա, պահն է եւ ես խնդրում եմ Ձեզ, այս պահից երբեք եւ երբեք չստորագրեք որեւէ թուղթ, փաստաթուղթ, աշխատանքից հեռացնելու մասին որեւէ հրաման, որը ձեզ կառաջարկի սրիկավարչապետը․․.
Խնդրում եմ Ձեզ, գեթ այս պահին, իրականում, այս օրհասական պահին գործել հանուն Հայաստանի Հանրապետության․․․
Սա պարզապես խնդրանք չէ, սա նաեւ ՀՀ քաղաքացու պահանջ է, երկարամյա լրագրողի, պատգամավորի, բազմազավակ մոր պահանջ․․․
Հուսամ, չեք հիասթափեցնի ինձ եւ ՀՀ քաղաքացիներին․․.»: