Լուրեր
2018-ի եւ 2021-ի տարբերությունները. Մարգարիտ Եսայան
24.02.2021
ԱԺ ՀՀ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2018-ի եւ 2021-ի տարբերությունները
Ա․ 2018-ին պայքարը ընդդեմ Հայաստանի եւ Արցախի էր...
2021-ին պայքարը հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի է․․․
Բ․ 2018-ին սորոսականները, լգտպները եւ այլ խուժան կոտրում էին դռներ եւ դարպասներ
2021-ին՝ <Հայրենիքի փրկության շարժման երիտասարդները մտնում են համալսարանի տարածք եւ կոչ են անում, ոչինչ չկոտրել, չջարդել
Գ․ 2018-ին փողոցներում «հեղափոխական» ամբոխի մեջ իշխում էր հայհոյանքը, սպառնալիքը, ատելությունը
2021-ին՝ հնչում են միասնության, համերաշխության, հայրենասիրական կոչեր
Դ․ 2018-ին ԱԺ-ի շենք ներխուժած խուժանը թքում էր խորհրդարանի հատակին, բղավում-գոռում էին միջանցքներում եւ սպառնում պատգամավորներին
2021-ին՝ արժանապատիվ քաղաքացիները հազարներով հավաքված, քայլում են, կոչեր հնչեցնում եւ ոչ մի թուղթ չի թափվում փողոցներում․
Ե․2018-ին փողոցները փակողները արեւածաղիկ էին չրթում եւ հռհռում ու թքում անցնողների վրա, սպառնում էին՝ չմիանալու դեպքում «գլուխները ջարդել»
2021-ին՝ փողոց են դուրս եկել ապահովված, մաքուր հագնված, կիրթ, գրագետ, բազմաթիվ գրքեր կարդացած, արժանապատվություն ունեցող մարդիկ
Զ․2018-ին ամբոխը սպառնում էր,փակում էր շտապ օգնության մեքենաների ճանապարհը, առաջին պլան էր բերում հղիներին եւ մանկահասակ երեխաներին
2021-ին՝ փողոց են դուրս գալիս գիտակից քաղաքացիները, չի հնչում ոչ մի սպառնալիք, շտապ օգնության մեքենաների երթեւեկը չի խոչընդոտվում, աջակցում են, որ դրանք անցնեն․․
Է․ 2018-ին՝ ոստիկանությունը անգործության էր մատնված, կամ՝ փորձում էին ապահովել անվտանգությունը
2021-ին՝ ոստիկանությունը դարձել է ռեժիմի պահապանը, ծեծում եւ ուժ է կիրառում խաղաղ քաղաքացիների նկատմամբ...
Ը․ 2018-ին ոստիկանությունը եւ ուժային կառույցները զերծ էին քաղաքական տրամադրություններից
2021-ին ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն դարձել են նիկոլդավաճանի ձեռքի խաղալիքը
Թ․ 2018-ին՝ տեղի ունեցավ իշխանազավթումը ներսի եւ դրսի թուրքերի ձեռամբ, օտար պապաների աջակցությամբ
2021-ին նիկոլդավաճանին եւ նիկոլիզմը կհեռացվի երկրի իշխանությունից ՀՀ արժանապատիվ քաղաքացիների ջանքերով
Ժ․ 2018-ին պայքարը ընդդեմ Հայաստանի եւ Արցախի էր․․
2021-ին պայքարը հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի է․․․»: