Լուրեր

Տեղական ստերն այլևս չեն տալիս ցանկալի արդյունք. Կարեն Ավագյան

24.02.2021

 Կարեն Ավագյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Տեղական ստերն այլևս չեն տալիս ցանկալի արդյունք։ Չեն ապահովում քննարկում կամ էյֆորիա։
Միակ արձագանքը, որ ստանում է խեղկատակը, դա հասարակության շրջանում հարցն է՝ հիմա ի՞նչ հիմարություններ է դուրս տվել։
 
Հիմա փորձը է արվում Հայաստանի նկատմամբ միջազգային մասշտաբի ստորություն անելը։ Ինչն էլ դավաճանն անում է առանց վարանելու։
Հայաստանի վարկը ոչնչացնելուց հետո, ուզում է
ոչնչացնել նաև Հայաստանի բարեկամ լինելը։ Շատ պարզ՝ ամոթալի է դարձնում Հայաստանի բարեկամ լինելը։
 
Բոլորն աստիճանաբար հոգնելու են մեր պետությունը զավթածից հոգեխանգարմունքների հերթական ակտից։ Իսկ ինքը լավ գիտի, թե ուր է գնում և ինչի է ուզում հասնել։
Այդ կապիտուլյանտը մեզ փորձելու է վերացնել՝ Հայաստանը աշխարհի համար մոռացության մատնելու ճանապարհով»։

← Վերադառնալ ցուցակին