Լուրեր

Իսկանդերի պահով ռուսական «կլիզման» դժվար ուշանա. Շարմազանով

24.02.2021

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկանդերի պահով ռուսական «կլիզման» դժվար ուշանա , չնայած հողատուն կարող է նախընտրեր թուրքականը։

 
Հողատու , եթե նախկինները նույնիսկ 5 շրջան էին պատրաստ զիջել /իրականում միայն Արցախի կարգավիճակի դիմաց/, ապա դու տվել ես շուրջ 10 շրջան, 5.000 նահատակ, 10.000-ից ավել վիրավոր ու ծնկի եկել թուրքի առաջ։
 
Մեկ էլ մի բան , այ ալիեւների կողմից նվաստացված, դու ալիեւին ես վախենում պատասխանես, ուր մնաց նրան եւ նրա հորը հաղթած Սերժ Սարգսյանին փորձես պատասխանել։
Դու Արցախ հանձնող ես եւ վերջ։
 
Հ.Գ. Իսկանդերի պահով էլ, կարծում եմ չի ուշանա ռուսական «կլիզման»։
 
Չնայած դու միգուցե ավելի նախընտրում ես թուրքականը»։

← Վերադառնալ ցուցակին