Լուրեր

Թող Աստվա՛ծ ների բոլոր նրանց, ովքեր բարեխիղճ մոլորությամբ նիկոլացավով էին տառապում. Արտակ Զաքարյան

21.02.2021

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«2018թ-ի ապրիլին, կապիտուլյանտի էֆյորիայից խելքները թռցրածների մեջ կային նաև իմ ընկերներից ու մտերիմներից ոմանք։ 



Իհարկե, նիկոլական բոսյակների հիմար լոզունգները, ապիկար ու կործանարար առօրյա քաղաքականությունը չէին կարող ազդել մեր ընկերության կամ մտերիմ հարաբերությունների վրա։ 


Հիմա էլ չեն ազդում։ Անկասկած, նիկոլն իր եղած-չեղածով՝ իմ ընկերների մազի կեսն անգամ չարժե, հետո ի՞նչ, որ մոլորվել են ու չեն գիտակցում, թե ինչ են անում։ Ես հասկանում ու ներում էի նրանց, թեկուզ երկար վեճերով անգամ, չէր ստացվում ոմանց խելքի բերել։ 


Սակայն, 2020թ. հոկտեմբերից հետո՝ Արցախի դավադիր կորստի, դավաճանված զոհերի ու անհետ կորածների, պետության  հեղինակազրկման, հայության նսեմացման համար՝ երբեք չեմ ներելու ոչ մեկին։ Ընկերներս են, հրաշալի մարդիկ են, նվիրված, առաքինի, բայց միևնույն է՝ քաղաքականապես գլուխները դատարկ է։ Չեմ ներելու, որովհետև հենց այս օրվա մասին էի շարունակ զգուշացնում ու բացատրում։


Թող Աստվա՛ծ  ների բոլոր նրանց, ովքեր բարեխիղճ մոլորությամբ նիկոլացավով էին տառապում։ 


Իսկ Հայաստանի աղանդավորական կազմակերպությունների, սորոսականների, օտար ծագման գրանտակեր լրատվամիջոցների ու ՀԿ ների գործունեությունը, պետության անվտանգության տեսանկյունից՝ ուսումնասիրության կարիք ունի»։

← Վերադառնալ ցուցակին