Լուրեր

Կապիտուլյանտը Հայ տեսակի հետ ոչ մի ընդհանրություն ունենալ չի կարող. Արտակ Զաքարյան

20.02.2021

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավելի քան 40.000 հայորդիներ, անտեսելով եղանակային վատ պայմանները, իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ չարիքի իշխանության։ Եվ սա դեռ սկիզբն է։ 

 
Ամեն բան դեռ առջևում է։ Հայությունը և Հայաստանը սպանել, կոտրել, բեկել, իր արժեքներից շեղել հնարավոր չէ։ Հարյուր Նիկոլ ու սորոս էլ լինի, Հայաստանն ու Հայը միշտ եղել են, կան ու կլինեն։
 
Կապիտուլյանտը Հայ տեսակի հետ ոչ մի ընդհանրություն ունենալ չի կարող։ Ոչ թե հեռանալու, այլ փախչելու է»։

← Վերադառնալ ցուցակին