Լուրեր
Շատ քիչ տարբերություն կա քո և ալիևի միջև. Արտակ Զաքարյան
18.02.2021
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկո՛լ ես չգիտեմ, թե դու որ ազգին ես պատկանում, բայց որ հայ չես՝ համոզեցիր։ Բավական է, պետք չէ անընդհատ ապացուցել։
Նույնիսկ դավաճանած, սեփական տեսակին ու պետությանը ծնկի բերած հայը, ինչ-որ պահի, հաստատ կգիտակցեր իր արարքի նսեմությունը, և կանգ կառներ։ Հայ ազգի նկատմամբ քո ատելությունն այլևս սահմաններ չի ճանաչում։
Այլապես, մարզային անիմաստ այցերի ժամանակ չէիր պարտադրի, որ փնտրեն ու գտնեն մարդկանց, ովքեր, հազար ու մի դարդ ու ցավ ունենալով, ստիպված պետք է լինեն քեզ՝ կապիտուլյանտիդ ողջունելու։
«Թավիշը թարգեք», «Արմնյուզը փակեք», «Քոչարյանին բռնեք», և ո՞վ գիտե, թե էլ ի՞նչ մառազմ ես պարտադրելու, որ այդ խեղճ մարդիկ հնչեցնեն։
Դու միշտ ձգտել ես շահագործել մարդկանց՝ չանելով նրանց համար որևէ օգտակար բան։ Դու ամեն ինչում քո անձնական շահն ես փնտրել։ Այսօր, դու թուրքի հրացանի փողը Սյունիքում, Արցախում բերել դրել ես այդ նույն մարդկանց ճակատին, ու էլի անկուշտ հիվանդի պես, պահանջում ես, որ քեզ գովերգեն։ Այդ մարդկանց պետությունն անդունդն ես գլորել, դարձրել անպաշտպան, իրենց հասցրել ես չքավորության, ու դեռ ստիպում ես, որ դուրս գան ճանապարհդ կտրեն ու քեզ գովե՞ն։
Նույնիսկ թուրքական յաթաղանը, Մեծ Ցեղասպանության տարիներին չէր պահանջում, որ հայրենազրկվող հայ ժողովուրդը գովերգի քեմալին կամ թալեաթին։ Բայց ալիևն ու դու, ստիպում եք, որ ձեր ձեռքն ընկած Հայը, ստիված լինի ձեզ գովերգելու։ Որովհետև երկուսդ էլ թերարժեքության կոմպլեքսներ ունեք, ու ատում եք հային։
Գոնե հասկանում ես, որ շատ քիչ տարբերություն կա քո և ալիևի միջև։ Նա ստիպում է կամ բիրտ ուժով թելադրում է, որպեսզի գերևարված հայորդիները կրկնեն, որ «Ղարաբաղն ադրբեջան է»։ Իսկ դու, քո հպարտ քաղաքացուն «ստիպում» ես, որ այսքան ողբերգություններից ու կորուստներից հետո, կանգնեն ու թշվառաբար ասեն՝ «թավիշը թարգեք» ու ձեռի հետ էլ քեզ գովերգեն։
Ապշած եմ, և այդ մարդկանց վրա չեմ ապշած։ Քո հայատյացության վրա եմ ապշած, որ նման բաներ ես թույլ տալիս։ Դու գոնե գիտակցում ես, թե ի՞նչ են խոսում հիմա աշխարհում մեզ՝ Հայերիս մասին։ Դու ամեն ինչ անում ես, որ այս համբերատար ու ներողամիտ ժողովուրդը, մի օր ափերից դուրս գա, ու քեզ ետդարձի տեղ չթողնի։
Հիշի՛ր, վերևում Աստված կա, ու ոչինչ անպատիժ չի մնում»։