Լուրեր

Հարց է առաջանում կրկին, արդյոք Մարուքյանը հասկացել ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակը, առաջարկված սկզբունքները. Աշոտյան

17.02.2021

ԼՀԿ ղեկավարի այսօրվա ճեպազրույցը կրկին ընդգծեց իրական արհեստավարժ գործիչների հրամայականը Արցախի հարցով զբաղվելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 
Նա, մասնավորապես, նշել է. «ԼՀԿ 2018-ի նախընտրական ծրագրի Արցախին վերաբերող հատվածը եւ Էդմոն Մարուքյանի ելույթները Արցախի շրջաններում ներդրումների մասին կոգնիտիվ դիսոնանս են առաջացնում։
 
Դնենք մի կողմ, որ ԼՀԿ պատկերացումները Արցախյան խնդրի հանգուցալուծման մասին գրեթե զերծ են քաղաքական մոտեցումներից եւ Արցախյան հիմնահարցի լուծման տեսլականից. «Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: … Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաջնահերթություն»։
 
Երբ պոպուլիստական կերպով քննադատվում է փոխզիջումային բանակցային փաթեթը, բայց գրվում է «Սատարում ենք արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», հարց է առաջանում կրկին, արդյոք Մարուքյանը հասկացել ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակը, առաջարկված կարգավորման սկզբունքները եւ այլն։
 
Եւ վերջում քննիչ հանձնաժողովների մասին։ Ձեռառնոցի է, երբ ԱԺ պատգամավորը, խոսելով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողիվի մասին, լրագրողներին է հարցնում . Ու՞ր է զեկույցը։
 
Պարոն Մարուքյան, դա ես եմ հարցնում ձեզ.
 
Ու՞ր է ապրիլյանի զեկույցը, որտե՞ղ է ընդդիմադիր խմբակցության վերահսկողությունը, ինչու՞ չեք պահանջում վերջապես հրապարակել այն թե՞ ձեզ էլ էր հետաքրքրում միայն շոուն։
 
Դուք ձեր տարրական պարտավորությունները ի վիճակի չեք կատարել, էլ ուր մնաց լուրջ խնդիրների հետաքննությամբ զբաղվեք կամ երկիր ղեկավարելու ամբիցիա ունենաք։
 
Հ.Գ. Հիշեցնեմ, երբ ես եւ գործընկերներս քննադատում էինք դավադիր կապիտուլյանտի բանակցային ձախողումները, Էդմոն Մարուքյանն իր հրապարակային աջակցությունը հայտնեց Նիկոլին։ Ուստի մեր կորուստների եւ զոհերի մեղքի մի մասը նաեւ Մարուքյանի խղճին է։

← Վերադառնալ ցուցակին