Լուրեր

Անգրագետ կապիտուլյանտներ. Տիգրան Վարդանյան

16.02.2021

ՀՀԿ ԵԿ անդամ Տիգրան  Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
« «Ալիևի քայլը» խմբակցության մի ուսապարկ` Ռուբեն Ռուբինյանն, անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցի առաջին մասին և ասել, թե Ազատիչը խոստովանեց, որ ինքը 5+2 շրջանները հանձնում էր: Ստիպված եմ անդրադառնում այս անմեղսունակին:
 
1. Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ: Ինչպես նաև` Լաչինի և Քարվաճառի շրջաները:
 
2. Այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր՝ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն։
 
3. ԼՂ-ն իրավունք էր ստանում անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր, իսկ մինչև ԼՂ անկախության օրը՝ մինչ հանրաքվեի օրը մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քելբաջար շրջանները։
 
4. Վերադարձող ադրբեջանցիները չէին մասնակցելու հանրաքվեին, իսկ վերջնական լուծումը լինում էր հետևյալ կերպ՝ Ադրբեջանն ընդունում է, որ ԼՂ-ն անկախ է, ճանաչում է ԼՂ անկախության փաստը։
 
Հ.Գ. Անգրագետ կապիտուլյանտներ»:

← Վերադառնալ ցուցակին