Լուրեր

Հիմա ունենք միայն անծայրածիր խնդիրներ, բայց ոչ դրանք կրելու պատրաստ մարդ ուր մնաց թե առաջնորդ. Կարեն Ավագյան

16.02.2021

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախագահը կառավարման տարիներին երբեք չցուցադրեց այն ծանրության իրական քաշը, որը կրում էր իր ուսերին։

 
Չտրտնջաց ու շատերին թված, որ ծանր չէ։
Մենք արդեն երեք տարի, ողջ երկրով չենք կարողանում դուրս գալ այն ծանրբւթյան տակից, որը պատվով կրում էր Սերժ Սարգսյանը։
 
Նախագահի ղեկավարման տարիների վստահ էինք՝
ունենք բանակցող,
ունենք հրամանատար,
ունենք ղեկավար,
ունենք տեր մեր խնդիրներին։
 
Հիմա ունենք միայն անծայրածիր խնդիրներ, բայց ոչ դրանք կրելու պատրաստ մարդ ուր մնաց թե առաջնորդ»։

← Վերադառնալ ցուցակին