Լուրեր

Մի’ սպասեք իշխանություններից բովանդակային հակադարձում. Աշոտյան

16.02.2021

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մի’ սպասեք իշխանություններից բովանդակային հակադարձում։ Կապիտուլյանտը լավագույն դեպքում վաղը եթերում հերթական խզբզոցը կամ թրքաբարո վնգստոցը կգցի։
 
Մի’ բորբոքեք ընդդիմության ներսում «խանդի» տեսարաններ, դրանք արհեստական են, անտեղի եւ անհեռանկարային։
 
Մի’ ոգեւորեք առաջին նախագահի կողմնակիցներին. «ոչմիթիզական չեմ» = Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ուստի զուգահեռները շինծու են։
 
Մի կորցրեք զգոնությունը, հանրապետականներ։ Ամեն ինչ դեռ առջեւում է։
 
Մի’ հուսահատվիր, ժողովուրդ։ Կհանդիպենք փետրվարի 20-ին 15:00 Ազատության հրապարակում»։

← Վերադառնալ ցուցակին