Լուրեր

Մեր ազգի թիվ մեկ անելիքը ներքին թուրքերին իզով-թոզով վերացնելը պետք է լինի. Մարգարիտ Եսայան

15.02.2021

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիեւը դարձյալ նստել է մեքենայի ղեկին եւ հերթական բարբաջանքն է   տարածել․․․/Տեսանյութը նայեք ՄԻՊ էջում/․․․

Վերջնականապես պետք է բոլորի համար պարզ լինի՝ քանի դեռ մեր երկրում իշխանությունը  զավթած թափթփուկները շարունակում են իրենց «խրախճանքը   ժանտախտ»-ի  պահին, քանի դեռ սրանք իրենց չեղած ուղեղով պատրաստվում են քիրվայություն անել թուրքերի հետ, ալիեւը հոխորտալու է, ալիեւը շարունակելու է հայ ժողովրդին վիրավորել,  վատաբանել,  ղզղնել...

Մենք ալիեւի հետ էս պահին գործ չունենք, մենք նրա հետ  գործ կունենաք սրանց մեր երկրի իշխանությունից ռադ անելուց հետո, երբ կունենանք  արժանապատիվ իշխանություն,   պետություն եւ իշխանություն...

Իսկ հիմա, մեր ազգի  թիվ մեկ անելիքը  ներքին թուրքերին  իզով-թոզով վերացնելը պետք է լինի․․․

Մաքրենք  երկիրը ներսից, ներսի թշնամիներից․․Իսկ դրանից հետո  դրսի թշնամուն  հաղթելը մեկից-մեկ է լինելու, այո, դժվար աշխատանքով, բայց՝  դա մենք կարող ենք․․Թուրքին մենք հաղթել ենք   երկու անգամ, կհաղթենք նաեւ երրորդ անգամ...

Չկասկածեք․․․Իսկ ալիեւը իր հայատյացությամբ  հայտնվելու է  աննախանձելի վիճակում․․Հայի ոգին անմահ է, չկասկածեք․․․ Մեր գրավված հայրենիքը, դավադրաբար թուրքին հանձնած մեր Արցախը  ետ են բերելու․․Չկասկածեք․․․

 
Հ․Գ․Ամեն դեպքում սա եւս թող մնա այստեղ, տեսեք, ոնց էր խոստովանել, թե ոնց էր իրեն զգում Սերժի ժամանակ․<Ադրբեջանին պետք է վերադարձվեր 5 շրջան, ԼՂ-ն անկախություն ստանար, իսկ Քելբաջարն ու Լաչինը մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»․ Ալիևը` ԼՂ վերաբերյալ մերժած առաջարկի մասին...»:
 

← Վերադառնալ ցուցակին